Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

Ոստիկանության պարզաբանումը՝ այլալեզու գրառումներով համազգեստներ հագած իրավապահների վերաբերյալ

00:10, շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ.
Ոստիկանության պարզաբանումը՝ այլալեզու գրառումներով համազգեստներ հագած իրավապահների վերաբերյալ

Ոստիկանությունը պարզաբանում է. «Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանությունն իրականացրել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ։
     ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցում տարածվել են ոստիկանների լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևացող ծառայողների սև հանդերձանքի վրա առկա էր այլալեզու գրառում։
     Սա ոմանց հիմք է տվել եզրակացնելու, թե, ոստիկաններից բացի, գործողություններին մասնակցել են նաև այլ անձինք ու թիկնապահներ։
     Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր գործողություններին մասնակցել են միայն ոստիկանության ծառայողներ։
     Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում պահպանել ռազմական դրությամբ պայմանավորված իրավական ռեժիմի կանոնները։
     Բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության»:

| | |
7927 | 0
Facebook