Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.

Միջազգային

Ռուսաստանը հավելյալ սահմանապահ ուժեր կտեղակայի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

23:30, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
Ռուսաստանը հավելյալ սահմանապահ ուժեր կտեղակայի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Ռուսաստանը հավելյալ սահմանապահ զորքեր կտեղակայի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, այսօր ասել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ղարաբաղյան հարցով ՌԴ նախագահ Պուտինի հրավիրած խորհրդակցության ժամանակ:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման մասին ընդունված որոշումը, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումները, ինչպես նաև հայկական կողմի խնդրանքը` Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա: Սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն հայ-ադրբեջանական սահմանին»,- հայտնել է ԱԴԾ ղեկավարը:

Բորտնիկովը նշել է, որ ադրբեջանական կողմն այդ կապակցությամբ տեղեկացված է, գործընկերների հետ անհրաժեշտ փոխգործակցությունը կազմակերպված է:

| | |
6210 | 0
Facebook