Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Կառավարությանն առընթեր կոմիտեները կամ անկախ կառույցներն ավելի արդյունավետ են աշխատում, քան նախարարությունները». Մհեր Ղալեչյան

02:10, շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ.
«Կառավարությանն առընթեր կոմիտեները կամ անկախ կառույցներն ավելի արդյունավետ են աշխատում, քան նախարարությունները». Մհեր Ղալեչյան

Լրագրող Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետական կառավարման փորձը ցույց է տալիս, որ կառավարությանն առընթեր կոմիտեները կամ անկախ կառույցներն ավելի արդյունավետ են աշխատում, քան նախարարությունները։ Իսկ այն կառույցները, որոնք պետք է ունենան նախարարության կարգավիճակ, ապա պետք է տրոհվեն ըստ գործառույթների, կամ ընդլայնվեն տարածքային առումով։ Առաջիկայում անհապաղ պետք է իրականացնել տվյալ փոփոխությունները։

Օրինակ. Սպորտի նախարարությունն անհապաղ պետք է դառնա կոմիտե, որտեղ միայն սպորտին նվիրյալները պետք է լինեն, այլ ոչ թե կուսակցականները։

Օրինակ. Արդյունաբերության նախարարությունը (որքան էլ այն կոչվի բարձր տեխնոլոգիական, միևնույնն է, նույն գործառույթներն է իրականացնում) պետք է ունենա Կենտրոնական բանկի պես անկախ կարգավիճակ, որը պետք է համակարգի արդյունաբերական ողջ պոտենցիալը և կլաստերային զարգացման քաղաքականությամբ երկրի տնտեսությունը տանի դեպի էքսպանսիայի։

Օրինակ. Ֆինանսների նախարարությունից պետք է առանձնանա և անկախ կարգավիճակ ունենա հարկաբյուջետային քաղաքականություն մշակող և իրականացնող մարմինը։

Օրինակ. Բնապահպանությունը պետք է ունենա ամենաբարձր վերահսկողական, տեսչական ու հայեցակարգային կոմիտեն։ Նախարարությունն անարդյունավետ կառույց է այս պարագայում։

Օրինակ. Գյուղատնտեսության նախարարությունը պետք է ամենամեծ նախարարությունը լինի և տարածքային կառավարման նախարարության ու արդյունաբերական նախարարության հետ մեկտեղ ունենան մարզային կենտրոններ՝ հստակ թիրախային ծրագրերով ու նպատակներով։

Օրինակ. Կրթության նախարարությունը պետք է բաժանել երկու մասի՝ հանրակրթականի և բարձրագույնի (Smbat Gogyan-ի առաջարկն է սա)։ Գիտությունը կամ միանում է բարձրագույն կրթության նախարարությանը կամ ունենում է առանձին անկախ կարգավիճակ (գիտությունների ակադեմիա կամ կոմիտե որտեղ միմիայն գիտնականներ պետք է լինեն, այլ ոչ թե կուսակցականներ կամ բիզնեսմեններ)՝ համախմբելով բոլոր գիտահետազոտական կենտրոնները, այդ թվում բիզնեսում ներառված որոշ ռազմավարական լաբորատորիաներ։

Շարունակելի...

Հ.Գ. Մշակույթի ոլորտն ամենաբարդ ու ամենադժվար ըմբռնելի ոլորտն է, որը ստանդարտ կառավարման մեխանիզմներով դժվար հնարավոր է իրականացնել։ Սակայն մի բան հաստատ է. այն, միանշանակ, պետք է անկախ մարմին լինի՝ իր առանձին ենթաոլորտների կարգավորման օղակներով՝ կինո, թատրոն, թանգարաններ և այլն»։

| | |
1717 | 0
Facebook