Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փաշինյանը ձախողակ է. նա ի վիճակի չէ պաշտպանել հայ ժողովրդի շահերը». Իշխան Սաղաթելյան

23:05, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
«Փաշինյանը ձախողակ է. նա ի վիճակի չէ պաշտպանել հայ ժողովրդի շահերը». Իշխան Սաղաթելյան

«Մենք չենք ասում, որ եկանք իշխանության, Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո նոր իշխանությունը պետք է նոր պատերազմ հայտարարի կամ չեղարկի այդ պայամանագիրը, բայց մենք գտնում ենք, որ կան բազմաթիվ հնարավորություններ բանակցությունների միջոցով ստեղծված իրավիճակում ունենալ ավելի հայանպաստ լուծումներ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Դիտարկմանը, թե Կրեմլը հայտարարել է, որ եռակողմ հայտարարության ցանկացած կետի փոփոխությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի, ուստի ոչ մի կետ հնարավոր չէ փոխել, Սաղաթելյանն ասել է. «Ենթադրվում է, որ այս եռակողմ հայտարարությունից հետո գոյություն ունեն բազմաթիվ այլ բանակցություններ, և մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, որն անկարող է, ձախողակ է և ծնկի է եկել թշնամու առջև, ի վիճակի չէ պաշտպանել հայ ժողովրդի շահերը: Հենց դրանով է պայմանավորված մեր փողոց իջնելը և իշխանափոխության պահանջը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Փաշինյանը ձախողակ է. նա ի վիճակի չէ պաշտպանել հայ ժողովրդի շահերը». Իշխան Սաղաթելյան
5147 | 3
Facebook