Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սկուտեղի վրա մեր գանձն ուղղակի մատուցեցինք թշնամուն». Համլետ Պետրոսյան

20:45, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
«Սկուտեղի վրա մեր գանձն ուղղակի մատուցեցինք թշնամուն». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն այսօր «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Արցախի այն մշակութային հուշարձաններին, որոնք նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ անցել, կամ շուտով անցնելու են Ադրբեջանին:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը չի հանդուրժի հայկական մշակույթի բացառիկ նմուշները, գուցե միայն արտաքին աշխարհին ցուցադրելու համար որոշ եկեղեցիներ կամ մշակութային կոթողներ պահպանվեն:

«Իրենք չեն հանդուրժելու, օրինակ, Շուշիում որևէ հայկական ներկայություն, գուցե բացառություն կազմի նշանային տեսակետից Ղազանչեցոց եկեղեցին: Թշնամին ոչ միայն ստոր է, այլև՝ խորամանկ, արևելյան «ժուլիկ իմաստունի» կերպար ունի. ամեն անգամ մի վնաս տալու են և ամեն անգամ աշխարհին հայտարարելու են, որ դա պատահմամբ եղավ»,- ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ Տիգրանակերտն այժմ ադրբեջանցիները կներկայացնեն որպես հին աղվանական քաղաքակրթության մի մաս՝ ամեն գնով այնտեղից փորձելով ջնջել հայակական հետքը. «Սկուտեղի վրա մենք մեր գանձն ուղղակի մատուցեցինք թշնամուն: Ես իմ գիտակից կյանքում ամեն ինչ արել եմ, որ այս օրը չգա: Ես ամեն ինչ արել եմ, որ Տիգրանակերտը դառնա մի հուժկու փաստարկ. պետությունը, ՀՀ քաղաքական ուժերից որևէ մեկը չի օգտագործել այդ լծակը»,- ասել է Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սկուտեղի վրա մեր գանձն ուղղակի մատուցեցինք թշնամուն». Համլետ Պետրոսյան
4786 | 0
Facebook