Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բերման ենթարկված տասնյակ քաղաքացիներ կան, որոնց չեն կարողանում տեղավորել բաժանմունքում». Ռ. Մելիքյան

19:30, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
«Բերման ենթարկված տասնյակ քաղաքացիներ կան, որոնց չեն կարողանում տեղավորել բաժանմունքում». Ռ. Մելիքյան

«Բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ ոչ թե կիրառվել է վարչական իրավախախտում, այլ քրեական դատավարության շրջանակներում մտցված ՀՀ ՔՕ 225.1 (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածն է կիրառվել»,- լրագրողների հետ զրույցում ոստիկանության բաժանմունքի մուտքի մոտ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով՝ բացարձակապես ոչ իրավաչափ է այս պահին պահպանելը ռազմական դրությունը:

«Բերման ենթարկված տասնյակ քաղաքացիներ կան, որոնց չէին կարողանում անգամ տեղավորել։ Տեղափոխում են Երևան քաղաքի քննչական վարչություն, որպեսզի գործը հանձնեն քննչական մարմիններին, որ իրենք որոշեն՝ ինչպիսի ընթացք տալ գործին»,- ասաց Մելիքյանը։

| | |
1483 | 0
Facebook