Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Քարվաճառում մի մետր հող տղերքը չեն տվել․ էսօր մեր դիրքերն առանց կրակոցի տալիս են»․ ակցիայի մասնակից

16:40, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
«Քարվաճառում մի մետր հող տղերքը չեն տվել․ էսօր մեր դիրքերն առանց կրակոցի տալիս են»․ ակցիայի մասնակից

«Քարվաճառը եթե տվեցինք, Գեղարքունիքի մարզը կրակի տակ կհայտնվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ «Քարվաճառում մի մետր հող տղերքը չեն տվել, էսօր իրանց իջացնում են․․․ Մինչև հիմա իրանք կպահեին․ Քարվաճառի դիրքերն անառիկ էին»,- ասաց նա՝ նշելով, որ հիմա առանց կրակոցի այդ դիրքերը հանձնում են։ Հարցին, թե որպես կամավո՞ր է եղել այնտեղ, ակցիայի մասնակիցը հայտարարեց, որ Արցախի ազատամարտիկների միության կազմով է գնացել և զորքերում է եղել։

«Քարվաճառում մի մետր հող տղերքը չեն տվել․ էսօր մեր դիրքերն առանց կրակոցի տալիս են»․ ակցիայի մասնակից
| | |
2648 | 0
Facebook