Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ»․ Զարուհի Բաթոյան

15:40, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
«Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ»․ Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետի որոշմամբ այսօր ազատվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:
     Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ: Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության իմ գործընկերներին և հատկապես այն թիմին, որն առանց դադարի աշխատեց թե՛ COVID-ով պայմանավորված արտակարգ դրության, թե՛ ռազմական դրության ընթացքում: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կամավորներին, որոնք պատերազմի ընթացքում մեզ հետ էին և, իհարկե, բոլոր քաղաքացիներին, ում շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները աջակցություն ստացան:
     Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և համատեղ աշխատանքի համար»:

| | |
2124 | 0
Facebook