Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախագահի հրամանագրով Մեսրոպ Առաքելյանը նշանակվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

14:35, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
Նախագահի հրամանագրով Մեսրոպ Առաքելյանը նշանակվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ՀՀ նախագահի հրամանագրով Զարուհի Բաթոյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնին նշանակվել է Մեսրոպ Առաքելյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Մեսրոպ Առաքելյանին նշանակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- նշված է նախագահի հրամանագրում:

4247 | 0
Facebook