Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

ՀՀ նախագահը 20 զինծառայողների հետմահու պարգևատրել է մեդալներով

15:35, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
ՀՀ նախագահը 20 զինծառայողների հետմահու պարգևատրել է մեդալներով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 20 զինծառայողների հետմահու պարգևատրել է մեդալներով:
     Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել`

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Մարտին Սուրիկի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, կապիտան

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Արամ Ռոբերտի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, մայոր

Ավետիս Սուրենի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Մարտական ծառայության մեդալով՝

Արտյոմ Մելիքսեթի ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ

Հովհաննես Արթուրի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ

Կարեն Գևորգի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանա-գրային զինծառայող, կրտսեր սեր-ժանտ

Հրահատ Փայլակի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային

Աշոտ Մանասերի ԲԱԲԱՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային

Գրիգոր Գուրգենի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային

Կարեն Արբենի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ

Գոռ Լևոնի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, սերժանտ

Անդրանիկ Գրիգորի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Մխիթար Խաչիկի ԱՂՋՈՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Նարեկ Վալերիկի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Արտյոմ Աշոտիկի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Մհեր Զարմոյի ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Արմեն Անդրանիկի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Կարեն Գարեգինի ՍԵՐՈԲՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Երեմ Զավենի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Հովհաննես Գագիկի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային:

| | |
1982 | 0
Facebook