Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

Իրավիճակով պայմանավորված` «Իմ քայլը» հիմնադրամը փոխում է գործունեության ուղղությունը

12:25, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
Իրավիճակով պայմանավորված` «Իմ քայլը» հիմնադրամը փոխում է գործունեության ուղղությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվեցին հետևյալ որոշումները.

1. Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

2. Պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով` փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամը` այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի»:

| | |
5963 | 0
Facebook