Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Մանվել Գրիգորյանի անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում». Արայիկ Հարությունյան

10:00, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
«Մանվել Գրիգորյանի անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում». Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։
     Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։
     Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում»։

| | |
2980 | 1
Facebook