Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

«Այդ վեց ամիսը մեր «հաջորդ պատերազմին» պատրաստվելու 1/9-րդ մասն է». Սարհատ Պետրոսյան

12:40, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
«Այդ վեց ամիսը մեր «հաջորդ պատերազմին» պատրաստվելու 1/9-րդ մասն է». Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ և նախատեսում է ևս վեց ամիս պաշտոնավարել, հետո «աստված մեծ է»։

Նրա նշած 15 խոստումներից 7-ը վերաբերվում են հետպատերազմական իրավիճակին, որոնք պետք էր լուծել երեկ։ Մյուսներն (կամ դրանց նման ինչ-որ քայլեր) էլ պետք է տեսած լինեինք նախորդ տարիների ընթացքում։ Այդ նշված 7-ի լուծումները նույնիսկ գրելուց հետո երեք օրվա մեջ պետք է տեսած լինեինք։ Բայց դեռ տեսնում ենք ՊՆ–Կարմիր խաչ պինգպոնգային վիճակից ցասման մեջ գտնվող ծնողներին հարցազրույցները։

Իրականում այդ ամենի համար անհրաժեշտ են լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ։ Ներկա հուսալքված ու այդպես էլ չբարեփոխված պետական կառավարման համակարգով, և նույնիսկ կառավարության կազմի էական փոփոխության դեպքում (իհարկե, եթե նորմալ պրոֆեսիոնալներ համաձայնվեն միանալ գահավիժող իշխանությանը), հնարավոր չի լինելու հասնել արդյունքների։
     Պոպուլիզմի վրա հիմնված կառավարումը չի՛ կարող բերել նորմալ հանրային կառավարման, իսկ այդ նշված վեց ամիսը մեր «հաջորդ պատերազմին» պատրաստվելու 1/9-րդ մասն է։

2018-ին, երբ րոպե առաջ Տարոն Աճեմողլուին Հայաստան էինք հրավիրում, չէինք պատկերացնում Մյուլերի «Ի՞նչ է պոպուլիզմը» է դառնալու մեր «սեղանի գիրքը»: Մի կողմից էլ ուրախալի է, որ Աճեմողլուն չեկավ, թե չէ սկսելու էր գրել մեր մասին, թե ինչպես փայլուն ստարտային պայմաններից դարձանք 2 տարում գրեթե ձախողակ պետություն։ Բայց մենք դեռ կհառնենք ու կհաղթենք...»:

| | |
3003 | 0
Facebook