Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հրաժարվում եմ ընկալել էս կալիբրի սրբապղծությունը». Նաիրա Զոհրաբյան

09:40, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
«Հրաժարվում եմ ընկալել էս կալիբրի սրբապղծությունը». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ, էսքան բարոյազուրկ ո՞նց է հնարավոր լինել։

Արցախը հանձնել են, հազարավոր ծնողներ իրենց որդիների դիերը չեն գտնում, թուրքը մեր սրբավայրերն է պղծում, Շուշի-Գորիս ճանապարհին ընտանիք է կորում, տականք թուրքը տներից դեռ դուրս չեկած մարդկանց է խոշտանգում, արցախցին իր գույքը Հայաստան տեղափոխելու և ընդհանրապես՝ ապրելու խնդիր ունի, սա Շոտոկան կարատեի ֆեդերացիային է ընդունում։

Ես հրաժարվում եմ ընկալել էս կալիբրի սրբապղծությունը»։

11415 | 0
Facebook