Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

«2019-ից Հայաստանը դարձել է ծերացող երկիր». Թևան Պողոսյան

13:15, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
«2019-ից Հայաստանը դարձել է ծերացող երկիր». Թևան Պողոսյան

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2019-ից Հայաստանը դարձել է ծերացող երկիր՝ բնական մահերի թիվը գերազանցում է ծնունդներին։ 2020-ին այդ տոկոսն ավելանալու էր։ Իսկ հիմա դրան գումարվել են համաճարակի մահաբեր հետևանքներն ու 44 օրյա պատերազմի արդյունքում մի հզոր սերունդի կորուստը, սպասվող ճգնաժամերը և ամենացավալին՝ պարտվողի հոգեբանական ճնշվածությունը, որոնք մեզ ծերացող ազգի կարգավիճակից տեղափոխում են «մահացողի» կարգավիճակի։

Ասենք վե՞րջ: Իհարկե՛ ոչ։ Բայց այդ ոչ-ը պետք է հասկանալ՝ ինչպես կյանքի կոչել։ Ու քանի որ հին մտածելակերպով գործած սխալները նոր մտածելակերպով են ուղղում, հետևաբար ամեն ինչ պետք է փոխվի՝ առաջին հերթին դեմքերը։

Հեռացե՛ք, ու դա թող լինի առաջին քայլը դեպի ազգային միասնականություն։ Պատասխանատվությունն սկսվում է գիտակցությամբ, որ պետք է արվի առաջին քայլը՝ ազատելով դաշտը կատարված սխալների մտածելակերպից, հեռանալով, նորի համար ճանապարհ բացելով։ Եկեք «մեռնողից» դառնանք վերածնվող երկիր։ Հեռացե՛ք»:

| | |
2084 | 1
Facebook