Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Վանեցյանը՝ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչող դասալքության մեղադրանքների մասին

00:40, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
Վանեցյանը՝ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչող դասալքության մեղադրանքների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ անդրադարձել էր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, հայտարարելով, որ «նա դասալիք է. պատերազմի ընթացքում լքել է Շոշի դիրքերը»:

Անդրադառնալով այդ թեմային՝ «5-րդ ալիք»-ի եթերում Վանեցյանն ասել է. «Չեմ ուզում Փաշինյանին պատասխանել իր բառամթերքով, բայց այս երկրի միակ դասալիքն ինքն է: Որևէ մեկը չի փախել իրեն վստահված հատվածից: Իմ մասով ուզում եմ հանրությանը հստակ հայտնել, որ ես և իմ զորախմբի տղաները որևէ դիրք չենք լքել: Եղել ենք ամենածանր տեղերում, ՊԲ հրամանատարի անմիջական ցուցումներով եղել ենք թե՛ Շուշիի մերձակայքում, թե՛ քաղաքի մեջ, թե՛ հետագայում հատված ա մեզ տրվել, որտեղ խրամատավորվել ենք և պաշտպանել ենք: Ամսի 8-ին արդեն երբ պարզ էր, որ ռազմական գործողությունները մոտեցել են ավարտին, ես տեղեկացրել եմ այդ մասին Լևոն Մնացականյանին, որ ի՞նչ ունենք մենք անելու, ասել է՝ այս պահին ոչ մի բան: ՊԲ-ից ստացած երկու ռացիաները տարել-հանձնել եմ և իմ զորախմբով եկել ենք Հայաստան: Կեղծ լուրեր են, թե մենք իբր լքել ենք մեր դիրքերը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վանեցյանի արձագանքը՝ Փաշինյանի կողմից հնչող դասալքության մասին մեղադրանքներին
6307 | 1
Facebook