Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փաշինյանն իր յուրաքանչյուր քայլով մեզ տանում էր պատերազմի». Վանեցյան

00:15, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
«Փաշինյանն իր յուրաքանչյուր քայլով մեզ տանում էր պատերազմի». Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր «5-րդ ալիք»-ի եթերում հայտնել է, որ Հայաստանի համար պատերազմի այս ելքը «ներկայիս իշխանության ապաշնորհ կառավարման հետևանքն է»:

«Ապաշնորհ կառավարումն արդեն դավաճանություն է, եթե դու չես կարողանում կառավարել և հասկանում ես, որ ի վիճակի չես այս բարդ իրավիճակում երկիրը ղեկավարել, դու պարտավոր ես ուղղակի ազնիվ կանգնել հանրության առջև և ասել՝ ժողովո՛ւրդ, կներեք, չի ստացվում և գնալ, որ խելոք մարդիկ գան և էս պրոբլեմից մեզ հանեն»,- ասել է նա:

Վանեցյանը եթերի ընթացքում իր կարծիքն է հայտնել, թե ինչի հետևանքով տեղի ունեցավ այս պատերազմը. «Ինչի՞ց սկսվեց այս պատերազմը. ես բազմիցս իմ հարցազրույցներում, հրապարակային ելույթներում ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող ապաշնորհ և ապիկար արտաքին քաղաքականության արդյունքում մենք ունենալու ենք պատերազմ: Արդյոք մեզ պատերազմ պե՞տք է, թե՞ ոչ, իհարկե ոչ, մեզ պատերազմ պետք չէր: Ես համոզված եմ՝ արցախյան հակամարտության հարցը հնարավոր էր լուծել դիվանագիտական խողովակներով, բանակցային գործընթացի շրջանակներում, այնինչ Նիկոլ Փաշինյանն իր յուրաքանչյուր քայլով մեզ տանում էր պատերազմի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Փաշինյանն իր յուրաքանչյուր քայլով մեզ տանում էր պատերազմի». Վանեցյան
4988 | 0
Facebook