Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ինչո՞ւ է հիմնադրամին հանգանակված գումարի մի մասը փոխանցվել ՀՀ կառավարությանը. Արշամյանի պարզաբանումը

23:45, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
Ինչո՞ւ է հիմնադրամին հանգանակված գումարի մի մասը փոխանցվել ՀՀ կառավարությանը. Արշամյանի պարզաբանումը

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է, թե ինչու է պատերազմի ժամանակահատվածում հավաքագրված գումարների մի մասը փոխանցվել Կառավարությանը: Նա հայտնել է, որ դրամահավաքն իրականացվել է ՀՀ և ԱՀ կառավարությունների առաջարկով և դրա նպատակն է եղել աջակցել հայրենիքին՝ ամրապնդել թիկունքը:

«Ընթացքում քանի որ մենք հսկայական պահանջներ, խնդրանքներ էինք ստանում տարբեր օղակներից՝ կապված թե՛ Արցախից տեղահանվածների հարցերով, թե՛ առողջապահական լրջագույն խնդիրները, որոնք առաջացել էին և թե՛ ընդհանրապես ճգնաժամը մեղմելու՝ սոցիալական և առողջապահական, ուստի հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց, որպեսզի այդ գումարի մի մասը փոխանցվի որպես աջակցություն ՀՀ-ին՝ ի դեմս ՀՀ բյուջեին: Հիմնադրամի գործադիր վարչությունը պարզապես իրականացրել է հոգաբարձուների խորհրդի որոշումը»,- ասել է Արշամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչո՞ւ է հիմնադրամին հանգանակված գումարի մի մասը փոխանցվել ՀՀ կառավարությանը. Արշամյանի պարզաբանումը
6192 | 0
Facebook