Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Մովսես Հակոբյանը բացատրություն է տվել ՀՔԾ-ում

22:30, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
Մովսես Հակոբյանը բացատրություն է տվել ՀՔԾ-ում

Գեներալ-գնդապետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ, որտեղ բացատրություն է տվել այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ մեծ հնչեղություն ստացած մի շարք հայտարարությունների հետ կապված և դուրս եկել:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

| | |
3335 | 0
Facebook