Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.

Միջազգային

«ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ղարաբաղի հարցում խոցված ինքնասիրություն են դրսևորում». Լավրով

20:00, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
«ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ղարաբաղի հարցում խոցված ինքնասիրություն են դրսևորում». Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կարգավորման հետ կապված «խոցված ինքնասիրություն են դրսևորում»։
     «Վերջին օրերին ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ իմ շփումներում, ինչպես նաև նախագահ Մակրոնի և նախագահ Պուտինի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով շփումներում ակնհայտ երևում է վիրավորված ինքնասիրությունը։ Դա ցավալի է»,- հայտարարել Է Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։
     Լավրովը նշել է, որ վերջին օրերին արդեն 2 անգամ խոսել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան Իվ Լե Դրիանի հետ, «փորձել եմ նրան բացատրել, որ մենք մտահոգվում ենք, որ մարդիկ չզոհվեն, մարդիկ չհեռանան իրենց տներից, չավելանա հսկայական թվով՝ տասնյակ հազարներով փախստականների և տեղահանվածների թիվը»:
     «Այն իրավիճակում, երբ խոսքն ընդամենը րոպեների մասին էր (այդ րոպեներից յուրաքանչյուրը մարդկային կյանքերի տեսքով գին ուներ), զանգահարել Վաշինգթոն, Փարիզ, պայմանավորվել այն մասին, թե արդյոք նրանք կպաշտպանեն այս կամ այն ձևակերպումները... Նման պահանջներ ներկայացնելը կոռեկտ չէ և էթիկական չէ պարզ մարդկային բարոյականության տեսանկյունից: Ցավոք, քաղաքականության մեջ հաճախ գերիշխում է «փայլատակելու», ինչ-որ արագ նախաձեռնություն ցուցաբերելու, «ներքաղաքական ջեքփոթը խափանելու», Եվրոմիության նման ինչ-որ բազմակողմ կառույցներում իրենց դիրքերն ամրապնդելու, առաջնորդությունը վերահաստատելու ձգտումը և այլն։ Սա ցավալի է»,- ամփոփել է նախարարը։

| | |
4182 | 0
Facebook