Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԼՂՀ-ում ձևավորվել է լրացուցիչ 5 մարդասիրական կենտրոն

18:55, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
ԼՂՀ-ում ձևավորվել է լրացուցիչ 5 մարդասիրական կենտրոն

Լրացուցիչ 5 կենտրոն է ձևավորվել Լեռնային Ղարաբաղում ՝ մարդասիրական խնդիրների լուծման համար, ասվում է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ։
     «ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրամանով Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների ամբողջ համալիրի լուծման համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում լրացուցիչ 5 կենտրոն է ձևավորվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
     Ստեղծվել են հումանիտար ականազերծման կենտրոն, հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոն (այդ թվում՝ հոգեբանական աշխատանքի բաժին, հեռուստա և ռադիոհաղորդիչ կայաններ, «Խաղաղապահի լրաբեր» թերթի խմբագրություն), տրանսպորտային, բժշկական և առևտրատնտեսական ապահովման կենտրոններ։

4927 | 0
Facebook