Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Հայտարարություններ են արվել մի մարդու կողմից, ում ունեցվածքը պետք է առանձին քննության առարկա դառնար»․ Արման Բաբաջանյան

18:30, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
«Հայտարարություններ են արվել մի մարդու կողմից, ում ունեցվածքը պետք է առանձին քննության առարկա դառնար»․ Արման Բաբաջանյան

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ այսօր ուշագրավ զարգացումներ են եղել և հնչել են կարևոր հայտարաություններ, որոնք բանակի, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն ուղղված կարևոր շեշտեր և իրողություններ են ի հայտ բերում, որոնց ինքն ամենևին հակված չէ հավատալ։
     «Այդ հայտարարություններն արվել են մի մարդու կողմից, ում ունեցվածքը պետք է առանձին քննության առարկա դառնար»,- ԱԺ իշխանական մեծամասնությանը դիմելով՝ ասաց պատգամավորը։
     «Դուք այդքան կամք և կարողություն չունեցաք, որ ժամանակին բերեիք և ունեցվածքն ուսումնասիրության առարկա դարձնեիք։ Այդ հանցագործները, ովքեր Ղարաբաղի բանակն են թալանել, հետո եկել, Հայաստանի բանակն են թալանել, հիմա երկրի ռազմական ղեկավարությանն այնպիսի հանցագործության մեջ են մեղադրում, որոնք լրջագույն հետևանքներ պիտի ունենան: Խնդիրներ, այո՛, կան, որոնք պիտի քննարկվեն, բայց նման հանցագործները չեն, որ պիտի ոտքի հանեն մեզ խոսելու և ճշմարտությանը նայելու համար»,- եզրափակեց իր ելույթը Բաբաջանյանը։

| | |
9394 | 2
Facebook