Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Դրա համար մեր ՍՈՒ-երը գտնվում են Հայաստանում՝ առանց զինամթերքի»․ Մովսես Հակոբյան

17:10, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
«Դրա համար մեր ՍՈՒ-երը գտնվում են Հայաստանում՝ առանց զինամթերքի»․ Մովսես Հակոբյան

«2018-ի գործող պլանը փոխել են: Ձեռք են բրել «ՍՈՒ 30ՍՄ», «ՕՍԱ»-ներ: Հիմա հարցրեք, թե դրանցից քանի՞սն է կրակել: Ոչ մեկը: Ձեռք են բերել, որովհետև չեն պատկերացրել պատերազմն ինչ է: Ես վարչապետին անձամբ ասել եմ՝ սրա համար պատասխան եք տալու»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Մանրամասնելով՝ Հակոբյանն ասաց․ «Ես որ երկիր էլ գնացել եմ, հյուրանոցի ֆոյեյում ինձ սպասում էին «ՍՈՒ 30» և «ՕՍԱ» վաճռողներ։ Ես հետո իմացա, թե իմ մարշրուտն ով է տալիս, որ այդ մարդիկ հայտնվեն այդտեղ և փորձեն ինձ համոզել: 2016-ից ինձ համոզել են, որ «ՍՈՒ 30» ձեռք բերենք, ես մերժել եմ: Հիմնավորել եմ երկրի նախագահին, թե ինչու դա մեզ պետք չի... Այսօր իշխանությունը չի կարող հերքել, որ ինքը զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը, որ զինամթերքն իրենց չեն վաճառելու: Այսինքն, այն, որ գովազդում են, որ դա հակաօդային օդ-օդ հրթիռներ կարող է կրակել մինչև 130 կմ, ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է այդ զինամթերքը երրորդ երկրի վաճառել: Դրա համար ՍՈՒ-երը գտնվում են մեր երկրում առանց զինամթերքի»,- ասաց գեներալը։

| | |
6352 | 0
Facebook