Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Պատերազմի երրորդ օրը երկրի ղեկավարը կանգնեցրել է զինված ուժերի լրահամալրումը». Մովսես Հակոբյան

16:30, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
«Պատերազմի երրորդ օրը երկրի ղեկավարը կանգնեցրել է զինված ուժերի լրահամալրումը». Մովսես Հակոբյան

«Եթե նայում եք, մինչև 3-րդ օրը մենք որևէ տեղ զիջում չենք ունեցել: Բանակը, որ կանգնած է եղել առաջնագծում, մինչև իր մարտունակությունը կորցնելը դուրս չի եկել իր խրամատից: Նրանք մարտնչել են մինչև վերջ այդ բնագծում: Չենք ունեցել մարդիկ, որոնք պետք է լրահամալրեն իրենց տեղերը: Չենք ունեցել ստորաբաժանումներ, որոնք պետք է գային, իրենց փոխարինեին և հակառակորդը մխրճվել է»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ ընդգծելով․ «Հանցագործություն է կատարվել․ երկրի ղեկավարը կանգնեցրել է զինված ուժերի լրահամալրումը, որը շատ բարդ գործընթաց է»։

Ըստ Հակոբյանի՝ զորահավաքը չի կատարվել, որի պատասխանատուն երկրի ղեկավարն է, պաշտպանության նախարարը, զինկոմիսարիատը և տարածքային կառավարման նախարարը: «Ամսի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետությունն իր համալրման պլանը կատարել է 78 տոկոսով, Հայաստանը՝ 52 տոկոսով: Դա պետք է իրականացվեր 40 ժամվա ընթացքում»,- ասել է նա։

| | |
5070 | 0
Facebook