Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը 3 մլն եվրո է հատկացրել ԼՂ բնակչությանը

15:15, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
Եվրոմիությունը 3 մլն եվրո է հատկացրել ԼՂ բնակչությանը

Եվրոմիությունը 3 մլն եվրո է հատկացրել պատերազմի հետևանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ասվում է Եվրոհանձնաժողովի հայտարարության մեջ:

Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է․ «ԵՄ-ը շարունակում է աջակցել հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիներին։ Մենք ուղարկում ենք լրացուցիչ մարդասիրական օգնություն. ես ողջունում եմ ռազմական գործողությունների դադարեցումը, որը պետք է կանխի հետագա մարդկային տառապանքները։ Այնուամենայնիվ, ես խիստ մտահոգված եմ խոցելի մարդկանց հումանիտար իրավիճակով, որոնք տեղափոխվել են և ստիպված կլինեն դիմակայել խիստ ձմեռային պայմաններին»։

9059 | 0
Facebook