Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր սուտը գերազանցել է իրականության 100 տոկոսը»․ Մովսես Հակոբյան

14:50, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
«Մեր սուտը գերազանցել է իրականության 100 տոկոսը»․ Մովսես Հակոբյան

«Այս 44 օրվա ընթացքում սուտը, ստի տարածումը ոչ թե օգուտ է տվել մեր երկրին, այլ բերել է ճգնաժամի։ Այս ասուլիսով ես ուզում եմ ոչ թե մեղավորներ փնտրել, այլ հանել այս վիճակից»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։

«Կա մի իրականություն․ ստի չափանիշ, որ սուտը չպիտի գերազանցի իրականության 30 տոկոսը, իսկ մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը, որը շատերի մոտ ընկալելի չէր։ Ինֆորմացիան պիտի տրվի այն չափով, որպեսզի այն համապատասխանի իրականությանը, և որը հակառակորդին կշեղի իր բուն էությունից։ Մենք իրականացրել ենք 100 տոկոսանոց սուտ․ մի մասը գտնում էր հաղթում ենք՝ կանգնեցրին պատերազմը, մի մասը գտնում էր, որ պետք է կանգնեցնենք պատերազմը և այսպես շարունակ»,- ընդգծեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետը:

| | |
3298 | 0
Facebook