Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Աթոռիդ կառչած վայելո՞ւմ ես զինված ուժերի դեմ այս բեմադրությունը». Տիգրան Աբրահամյան

20:30, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
«Աթոռիդ կառչած վայելո՞ւմ ես զինված ուժերի դեմ այս բեմադրությունը». Տիգրան Աբրահամյան

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, էս ի՞նչ վիճակ է։ Պաշտպանության նախարարությունն ու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը մի շաբաթ է իրար են հայտարարություն-հաղորդագրություններում արձագանքում, պատասխանում, հակադարձում։

Էլ չեմ խոսում վիրավորանքների, ռազմական գաղտնիքներ հրապարակելու և այլ դետալների մասին։

Նիկո՛լ, աթոռիդ կառչած վայելո՞ւմ ես զինված ուժերի դեմ այս բեմադրությունը։ Որևէ մեկի մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչպես կարող է նման բան լինել։

Լավ, այս կապիկությունը ե՞րբ է ավարտվելու, ե՞րբ եք վերջապես սկսելու զբաղվել նրանով, ինչով որ պարտավոր եք ժամ առաջ զբաղվել»։

| | |
4374 | 3
Facebook