Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

««Պատրոն Դավոյի» հետ հանցավոր շղթայի կոնկրետ դրվագների անձամբ եմ ականատես եղել». Արման Բաբաջանյան

12:45, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
««Պատրոն Դավոյի» հետ հանցավոր շղթայի կոնկրետ դրվագների անձամբ եմ ականատես եղել». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Հայաստանի պաշտպանության նախարարությունում ամենաազդեցիկ մարդկանցից շարունակում է մնալ աշխարհի մի շարք երկրների կողմից հետախուզման մեջ գտնվող «Պատրոն Դավոն»: Նրա հետ մեր պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան զինվորականների հանցավոր շղթայի շատ կոնկրետ դրվագների անձամբ եմ ականատես եղել:

Ժամը կգա, ամեն ինչ պարզ կլինի:

Իմ պահանջը համակարգային պատասխանատվության մասին է, պաշտպանական գերատեսչությունը պետք է պատասխան տա, ԱԳ նախարարությունը, Անվտանգության խորհուրդը, այլ պատասխանատու գերատեսչություններ պիտի պատասխան տան, թե ինչու պետությունը պատրաստ չէր այսպիսի արհավիրքին:

Մեր հազարավոր զինվորներ իրենց կյանքը զոհել են բազմաթիվ պատասխանատու մարմինների հանցավոր անգործության պատճառով, պետության առաջ դավաճանության պատճառով»:

| | |
3835 | 2
Facebook