Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Մխիթար Հայրապետյանն առաջարկում է պահպանել գերության մեջ գտնվող զինծառայողի պաշտոնային դրույքաչափը

12:15, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
Մխիթար Հայրապետյանն առաջարկում է պահպանել գերության մեջ գտնվող զինծառայողի պաշտոնային դրույքաչափը

Խորհրդարանը քննարկում է իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ներկայացրած «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: «Գործող օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված է հետևյալը. գերության մեջ հայտնվելու դեպքում զինծառայողն ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից ու թողնվում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման մեջ: Այլ հոդվածով սահմանվում են այն հիմքերը, որոնց դեպքում նա պահպանում է պաշտոնային դրույքաչափը` մնալով կադրային ստորաբաժանման մեջ: Այստեղ ցավոք առկա է օրենսդրական բաց»,- ասաց հեղինակը` հավելելով, որ նախագծի նպատակն է` պայմանագրային զինծառայողները, պահեստազորի զինվորականները, մարտական գործողությունների ընթացքում գերեվարության մեջ հայտնվելու դեպքում, երբ դա հետևանք կամ պատճառ չէ ոչ իրավաչափ գործողությունների, այսուհետ նրանց ընտանիքներն այդ ողջ ընթացքում շարունակեն ստանալ այն գումարները, որոնք ստանում էին:

ԱԺ նիստ

| | |
1165 | 0
Facebook