Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Փաշինյանի աջակիցները սպառնում են գրավել իմ տունը»․ Էդմոն Մարուքյան

11:35, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
«Փաշինյանի աջակիցները սպառնում են գրավել իմ տունը»․ Էդմոն Մարուքյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց որ սպառնալիքներ է ստանում։ «Նիկոլ Փաշինյանի աջակիցների երեկվա ցույցի մասնակիցներից մեկը սպառնում էր, որ մարդկանց տներ են գրավելու ու նաև իմ անունն էր տալիս»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ դեռ նոյեմբերի 10-ից սպառնալիքներ են ստանում։
     «Հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու»,- հայտարարեց նա՝ նշելով, որ երկրում անիշխանություն է և պետք է վերջ տալ դրան։

| | |
2981 | 0
Facebook