Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

«Սթափվելու ժամանակն է, մի՛ արժեզրկեք ամենքին և ամեն ինչ». Աստղիկ Ավետիսյան

02:05, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
«Սթափվելու ժամանակն է, մի՛ արժեզրկեք ամենքին և ամեն ինչ». Աստղիկ Ավետիսյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնալով անդունդի մեջ ենք հայտնվում, մարդկային որակը կորցնում ենք, իրերին, երևույթներին նայում ենք միայն նեղ անձնական դիտակետից, մարդկանց անվանարկում ենք ու խորը շունչ քաշում` մտածելով, որ սիրտը հանգստացավ։ Ամոթալի երևույթները դառնում են գերակշիռ, իսկ մենք վայելում ենք նետված խոսքը, կարծիքը, դիրքորոշումը և մտքում մտածում այս ո՞ւր ենք հասել։
     Հարգանքի, արժանապատվության բոլոր նպաստավոր միջոցները սպառվել են։ Պառակտված հասարակություն, չարության մեջ մեծացող սերունդ, երկրի ղեկավար, ով չի գիտակցում, թե ուր է տանում բոլորիս։ Կուրացած մարդիկ, որոնք սովորեն կերակրվել բամբասանքով, կեղծ լուրերով և աստվածացնելով չհերոսին, փոխում են արժեք և դաստիարակություն։
     Սթափվելու ժամանակն է, մի՛ արժեզրկեք ամենքին և ամեն ինչ»։

| | |
2990 | 0
Facebook