Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք». Լենա Նազարյանի պարզաբանումը

11:20, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
«Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք». Լենա Նազարյանի պարզաբանումը

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե հոկտեմբերի 20-ին ի՞նչ առաջարկ է արվել ՌԴ նախագահի կողմից ՀՀ վարչապետին։
     «Մենք իմացանք, որ ՌԴ նախագահի առաջարկով և Ալիևի համաձայնությամբ հոկտեմբերի 19-ից 20-ի միջակայքում եղել է առաջարկ թույլ տալ Շուշի վերադառնան փախստականներ, որոնց մեծ մասն ադրբեջանցիներ են: Հայկական կողմն անընդունելի է համարել. դա նշանակում է Շուշիի հանձնում, որովհետև եթե այնտեղ վերադառնում են ադրբեջանցի փախստականներ, դա նշանակում է հանձնել Շուշին, և որոշում են շարունակել պայքարը` մտածելով, որ կունենանք ռազմական հաջողություն։ Դա տեղի չի ունեցել, և վերջին հայտարարությունը հնարավոր է դարձել ընդունել հենց Շուշիի անկման կետում, որովհետև այդ պահից սկսած պարզ էր, որ հնարավոր չի լինելու ունենալ ռազմական հաջողություն»,- նշել է Նազարյանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ եթե հոկտեմբերի 19-ից 20-ին Հայաստանը և Արցախը համաձայնեին, որ Շուշի վերադառնային ադրբեջանցի փախստականներ, իշխանությանը մեղադրելու էին, որ Շուշին հանձնեցին։ «Հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»,- հավելեց Նազարյանը:

8207 | 0
Facebook