Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում 1 օրում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 536 հազարը․ ԱՀԿ

10:40, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
Աշխարհում 1 օրում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 536 հազարը․ ԱՀԿ

Աշխարհում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 55,32 միլիոնը՝ վերջին 24 ժամվա ընթացքում ավելանալով ավելի քան 536 հազարով: Նման տվյալներ է ներկայացնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Նոյեմբերի 18-ի՝ ժամը 19:34-ի դրությամբ ԱՀԿ-ում տեղեկություններ են ստացվել 55 326 907 վարակվածների և 1 333 742 մահացածների մասին: Վարակվածների թիվն աճել է 536 224-ով, իսկ մահացածների թիվը՝ 9220-ով, փոխանցում է ТАСС-ը։

24 ժամվա ընթացքում վարակման դեպքերի ավելի քան 45%-ը բաժին է ընկել եվրոպական տարածաշրջանին (244 710), 2-րդ տեղում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներն են (195 663), 3-րդում՝ Հարավարևելյան Ասիան (47 152):

1 օրում հիվանդացության աճի հակառեկորդ է գրանցվել նոյեմբերի 14-ին, երբ ի հայտ է եկել 670 785 վարակակիր։

Ի դեպ, ԱՀԿ-ն սոցիալական գովազդ է տարածել, որում ասվում է «Եղի՛ր սուպերհերոս, կրի՛ր դիմակ»։

3793 | 1
Facebook