Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքական շոփինգի են հանված ամբողջական երկրների և ժողովուրդների ճակատագրեր». Վարդ Սիմոնյան

03:05, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
«Քաղաքական շոփինգի են հանված ամբողջական երկրների և ժողովուրդների ճակատագրեր». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չփորձեք պարտվածի խարան կախել հայ ժողովրդի վզից և ամլացնել մեր համահավաք միտքը։ Մի՛ տրվեք մեզ պարտադրված արտաքին կոդին, չի՛ կարելի մի ժողովրդի առաջ դնել անլուծելի խնդիր՝ նրա վրա բաց թողնել 100 միլիոնանոց շների բանակ և հայտարարել, թե դու պարտվեցիր։ Մնում է ապշել, թե ինչու չինացիները չեն վերցնում իրենց բանակը և մխրճվում հարյուրավոր պետությունների սիրտը և իրենց զինուժով տիրում այդ երկրներին։ Մի բան պարզ է՝ ռեգիոնում թեժ առևտուր է, և ռազմական գործողությունները խիստ անհամաչափ և անգամ՝ սինվոլիկ նշանակություն ունեն․ քաղաքական շոփինգի են հանված ամբողջական երկրների և ժողովուրդների ճակատագրեր, տարածաշրջանի դերձակները մահաբեր մկրատներն առած՝ կտրում ու կարում են նոր տարածաշրջան, հաղորդակցական նոր ուղիներ, հարթում մետաքսի հզոր մայրուղին։ Եվ ուրեմն, դուրս եկեք պարտվածի նվաստացուցիչ բեռան տակից, ստեղծեք մասնագիտական փակ խմբեր, հանդես եկեք կոնկրետ առաջարկներով և, ի սեր Աստծո, հույսներդ մի դրեք այս ապականված կուսակցությունների և հատկապես մեկ գերմարդու պայծառատեսության վրա։ Հավատանք համահայկական մտքի զորությանը...»:

4402 | 0
Facebook