Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Հայաստանի ֆուտբոլային հավաքականի երեկվա հաղթանակի մասին». Բորիս Նավասարդյան

09:55, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
«Հայաստանի ֆուտբոլային հավաքականի երեկվա հաղթանակի մասին». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եվս մեկ անգամ Հայաստանի ֆուտբոլային հավաքականի երեկվա հաղթանակի մասին: Քիչ չեն մարզաձևերը, որոնցում մենք շատ ավելի մեծ հաջողությունների ենք հասնում, քան ֆուտբոլում: Սակայն ֆուտբոլը հավասարը չունի երկրպագուների բազմությամբ ու էմոցիոնալ ազդեցությամբ: Հայաստանի ազգային հավաքականի 28 տարիների պատմության ընթացքում ունեցել ենք շատ ավելի ուժեղ կազմեր և տարել ենք շատ ավելի հզոր, քան Վրաստանն ու Մակեդոնիան են, թիմերի նկատմամբ շատ ավելի գեղեցիկ և համոզիչ հաղթանակներ: Սակայն այդ երկու հաղթանակներն են, որ բերեցին 28 տարիների ընթացքում մեր ամենամեծ վերջնական մրցաշարային հաջողությունը: Եվ դա տեղի ունեցավ հայ ազգի նորագույն պատմության ամենամեծ ողբերգությունից ընդամենը մի քանի օր անց: Ֆուտբոլային մասնագետները արդարացիորեն նշում են, որ դա մարզչի հաղթանակն էր: Կասկած չկա, որ իր սաները, գալով հավաքական շատ տարբեր միջավայրերից, ունեն նաև շատ տարբեր քաղաքական հայացքներ, հաստատ համակարծիք չեն այս օրերին Հայաստանում տեղի ունեցածի և ունեցողի մասին: Սակայն մարզչի օգնությամբ, հակառակ առաջատար խաղացողների կորուստի և ստիպված ոչ սեփական դաշտում երկու կարևորագույն «տնային» խաղերը անցկացնելուն, տղաները լուծեցին շատ բարդ խնդիր: Կրկին շնորհավորենք իրար ու մտածենք այս ամենի մասին...»

| | |
4123 | 0
Facebook