Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ադրբեջանն իր հաղթանակը տարեսկզբին էր ծրագրել. «Ժողովուրդ»

08:15, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
Ադրբեջանն իր հաղթանակը տարեսկզբին էր ծրագրել. «Ժողովուրդ»

Այն, որ Ադրբեջանը վաղուց է պատրաստվել Հայաստանի դեմ պատերազմին, այլևս կասկածելու տեղ չի մնում:

Ադրբեջանաթուրքական զորավարժություններից և համատեղ հայտարարություններից զատ հետաքրքիր նրբություններ են պարունակում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Նախարարների կոմիտեի նիստում այս տարի տեղի ունեցած դեպքերը, որոնք, սակայն, վրիպել են հանրության լայն շրջանակների ու, կարծես թե, նաև մեր երկրի իրավաքաղաքական ղեկավարների տեսադաշտից:

Ինչի՞ մասին է խոսքը. 2016 թվականից սկսած՝ վեց ամիսը մեկ անգամ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախարարների կոմիտեի նիստին ներկայացնում էր ադրբեջանցի փախստականների՝ իրենց բնակության վայրեր վերադարձվելու հարցը:

Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Այն ներկայացվեց նաև այս տարվա հունվարին, սակայն հենց նիստի օրը բոլորի համար անակնկալ կերպով ադրբեջանական կողմը հրաժարվեց դրա քննարկումից: Այսինքն՝ 4 տարի շարունակ հետևողական պահանջում էր քննարկել հարցը ու հանկարծ հետ կանգնեց: Իսկ ինչո՞ւ։

Մանրամասները` թերթի համարում:

| | |
2779 | 0
Facebook