Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Արա Պապյանին մեղադրանք է առաջադրված հանրահավաք կազմակերպելու համար. նախկին քայլիչի դեմ է՞լ ա գործ հարուցվելու». Հակոբ Ճաղարյան

00:40, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
«Արա Պապյանին մեղադրանք է առաջադրված հանրահավաք կազմակերպելու համար. նախկին քայլիչի դեմ է՞լ ա գործ հարուցվելու». Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արա Պապյանին մեղադրանք է առաջադրված ռազմական դրության պայմաններում հանրահավաք կազմակերպելու համար:

Հարց ունեմ` բա էն, որ իբր հեռախոսով բացեիբաց մահափորձ են կազմակերպում, ում հետ բռնոցի-բացթողոցի են խաղում, ու միտինգներ անում, նրանց դեմ ինչու՞ գործ չի հարուցվում:
     Հա, հասկանալիյա, որ ըտենց ընդիմությունը ձեռա տալիս: Ուզես` կթողես խոսա: Չես ուզի` մի երկու օրով մահափորձի մեղադրանքով կարաս փակես...

Բա էսօր հանրահավաք կազմակերպած նախկին քայլիչի դեմ էլ ա գործ հարուցվելու՞:

Նա էլա խախտել «ռազմական դրության պայմաններում.... և այլն... օրենքը»
     Ուշադիր կարդացել եմ, պետական պաշտոնյաների մասով ոչ մի բացառություն չկա օրենքում:

Էդ ո՞նցա ստացվում` дуракам закон не писан ?

| | |
3840 | 0
Facebook