Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սկզբունքային նյութապաշտների ու անսկզբունք տգետների միջև հարատև պայքարում խլացվում է մտածող մարդու ձայնը». Տարոն Սիմոնյան

02:10, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
«Սկզբունքային նյութապաշտների ու անսկզբունք տգետների միջև հարատև պայքարում խլացվում է մտածող մարդու ձայնը». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ ազգի հավաքական գիտակցությունը չի ձևավորվում քաղաքական համակարգի միջոցով ... Երեսուն տարի մաշեցինք. հնար չկա։

Սկզբունքային նյութապաշտների ու անսկզբունք տգետների միջև հարատև պայքարում խլացվում է մտածող մարդու ձայնը, և բացառվում ազգային էլիտայի ձևավորումը։

Հայ անհատի ու հայ հասարակության չկայացման թումանյանական ախտորաշումը դեռ շարունակում է մնալ մեր հիվանդությունների հիմնական աղբյուրը...

Խավարամտության ու հանցավորության այս հերթափոխում տհասության շրջապտույտից դուրս գալու միակ փրկօղակը ազգի մտավորականի արթնությունն է, նրա առաքելական ներկայությունը»:

| | |
2006 | 1
Facebook