Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Դուք կմասնակցե՞ք ընտրություններին». ռուս լրագրողը՝ Արթուր Վանեցյանին

20:55, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
«Դուք կմասնակցե՞ք ընտրություններին». ռուս լրագրողը՝ Արթուր Վանեցյանին

«Պատրաստվո՞ւմ եք մասնակցել արտահերթ ընտրություններին, եթե այն տեղի ունենա»,- հանրահավաքից հետո «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց ռուսական լրատվամիջոցներից մեկը:

Ի պատասխան Վանեցյանն ասաց. «Մենք քաղաքական ուժ ենք, և ցանկացած կուսակցություն ունի նպատակ մասնակցելու ընտրություններին, և եթե ժողովուրդը ընտրի, այդ դեպքում այդ քաղաքական ուժը գալիս է իշխանության»:

Այնուհետև պատասխանելով հայ լրագրողների նույն հարցին՝ Վանեցյանն ասաց. «Մեր քաղաքական ուժը անպայման մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե լինեն: Թե որտեղ ես կլինեմ, արդեն կորոշեն նախ քաղաքական ուժերը, իսկ ամենաառաջինը կորոշի մեր ժողովուրդը»:

| | |
6001 | 4
Facebook