Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Ավտոմեքենայում հայտնաբերվել են վարորդի և անձը չպարզված քաղաքացու դիերը

20:35, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
Ավտոմեքենայում հայտնաբերվել են վարորդի և անձը չպարզված քաղաքացու դիերը

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 18-ին, ժամը 12։04-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 95-րդ կմ-ին բախվել են «Ուրալ» մակնիշի բեռնատարը և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լենտրուշ Ա․, ծնված 1955 թ.), ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայում։

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Այնուհետև նա տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:43-ին, մարվել՝ 12:52-ին: Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի և անձը չպարզված քաղաքացու դիերը, դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։

| | |
5726 | 0
Facebook