Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

«Խնդիր է դրված խաթարել նաև Համահայկական հիմնադրամի ինստիտուտի նկատմամբ վստահությունը». Գայանե Աբրահամյան

20:05, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
«Խնդիր է դրված խաթարել նաև Համահայկական հիմնադրամի ինստիտուտի նկատմամբ վստահությունը». Գայանե Աբրահամյան

ՀՀ ԱԺ՝ մանդատը վայր դրած պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համահայկական հիմնադրամի շուրջ շահարկումներն անընդունելի են, նախկինում անհատապես շատ շատերին եմ բացատրել, որ, այո', հիմնադրամը կաշկանդված է լինելու հույժ անհրաժեշտ շատ ապրանքներ գնելու գործողություններում և պետք է գումարները փոխանցի կառավարություն, որն էլ կիրականացնի այն։

Հիմա այս հերթական մանիպուլյացիան արվում է մեկ պարզ պատճառով` խնդիր է դրված խաթարել նաև այս ինստիտուտի նկատմամբ վստահությունը, խնդրում եմ մի տրվեք այս սադրանքներին, վստահում ենք հիմնադրամին և շարունակում ենք հանգանակությունները, որոնք այսօր ոչ պակաս կարևոր և անհրաժեշտ են»։

| | |
3570 | 2
Facebook