Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Կներեք մեզ, ժողովո՛ւրդ ջան». Էդուարդ Շարմազանով

19:55, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
«Կներեք մեզ, ժողովո՛ւրդ ջան». Էդուարդ Շարմազանով

«Ովքեր այս պայքարը ներկայացնում են որպես հների իշխանության համար պայքար, լկտիաբար ստում են»,- այսօր՝ ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ելույթի ընթացքում հայտնեց, որ իրենց կուսակցությունն ունեցել է «բազմաթիվ սխալներ»:

«Այո՛, ես ունեցել եմ բազմաթիվ սխալներ...: Սիրելի ժողովուրդ, մեր սխալներով, թերություններով հանդերձ, մեր, միգուցե, մեղքերով հանդերձ, իմ, միգուցե, մեծամտությամբ հանդերձ, ձեզնից շատերը, մեր ժողովուրդը դժգոհ է եղել մեր կառավարումից: Ես՝ որպես առաքելական մարդ, որպես քրիստոնյա, ինչպես 2018 թվականի հունիսին ԱԺ-ի ամբիոնից, այնպես էլ հիմա ասում եմ՝ կներեք մեզ, ժողովուրդ ջան, կներեք մեր սխալների համար: Ես այսօր կանգնած եմ այս հրապարակում պարզ ճակատով, որովհետև դավաճան չեմ, որովհետև Ապրիլյան պատերազմի ժամանակ 4 օրում կանգնեցվել է պատերազմն իմ թիմակիցների կողմից, որովհետև էն ժամանակ Ալիևն էր բողոքում, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը»,- ասաց Շարմազանովը:

| | |
7203 | 6
Facebook