Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար

18:20, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար

ՀՀ նախագահի որոշմամբ՝ Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
     Արա Այվազյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,- նշված է հրամանագրում:

Արա Այվազյանի կենսագրությունը

Ծնվել է 1969 թվականին։

  • 1986-1993 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը (1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում):
  • 1994 թվականին ավարտել է Բեյրութի Հայկազյան համալսարանական քոլեջի քաղաքագիտության ֆակուլտետը։
  • 1995 թվական – ՀՀ արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական վարչության կցորդ։
  • 1996 թվական – ՀՀ արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական վարչության երրորդ քարտուղար։
  • 1996-1997 թվականներ – Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։
  • 1997 թվական – ՀՀ արտաքին գործերի նախարարության Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։
  • 1998 թվական – ՀՀ արտաքին գործերի նախարարության քարտուղարության պետ։
  • 1999-2006 թվականներ - Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2006 թվական – ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական։
  • 2006-2011 թվականներ –Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2011 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
  • 2011 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
  • 2012 թվականի մարտի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
  • 2012 թվականի մարտի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
  • 2013 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
  • 2014 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
  • 2016 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):
  • 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):
  • 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակել Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):
  • 2018 թվականի հունիսի 7-ին, համատեղության կարգով, նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):
  • 2020 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
  • 2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:
| | |
5326 | 0
Facebook