Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Թորոսյանը և Արայիկ Հարությունյանը՝ հրաժարական տալու մասին

18:10, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
Արսեն Թորոսյանը և Արայիկ Հարությունյանը՝ հրաժարական տալու մասին

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ «Հրաժարական չեմ պատրաստվում տալ, եթե ցանկություն ունենայի, երևի տված կլինեի՝ ինչպես որոշ մեր գործընկերներ»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը։ Նա հավաստիացրեց, որ նույնիսկ վարչապետի՝ իրեն պաշտոնից ազատելու դեպքում կմնա քաղաքական թիմի անդամ։
     ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ձեռնպահ մնաց պատասխանելուց։ Դիտարկմանը, թե վարչապետը հրաժարականների մասին է խոսել, արդյո՞ք ինքը կա այդ ցանկում, Հարությունյանն ասաց․ «Եթե վարչապետը խոսել է, կասի»։

| | |
7716 | 0
Facebook