Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Իշխանությունները` զոհված, գերեվարված, անհետ կորած զինծառայողների ցուցակը հրապարակելու փոխարեն, քաղաքական հետապնդումներ են իրականացնում»․ Վանեցյան

17:40, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
«Իշխանությունները` զոհված, գերեվարված, անհետ կորած զինծառայողների ցուցակը հրապարակելու փոխարեն, քաղաքական հետապնդումներ են իրականացնում»․ Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ժամանեց ՀՔԾ։ «ՀՔԾ եմ հրավիրվել ռազմական դրության ժամանակ հանրահավաք կազմակերպելու և ռազմական դրության պահանջները խախտելու կասկածանքով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա՝ հավելելով, որ հրավիրել են մեղադրանք առաջադրելու նպատակով։ Արթուր Վանեցյանի կարծիքով սա քաղաքական հետապնդում է։
     «Իշխանությունները փոխանակ զբաղվեն շատ ավելի կարևոր գործերով, որոնցից է զոհված, գերեվարված, անհետ կորած զինծառայողների ցուցակի հրապարակումը, րոպե առաջ միջոցներ ձեռնարկելը՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու համար, մեր հարկատուների հաշվին քաղաքական հետապնդումներ են իրականացնում»,- ասաց նա։

| | |
1514 | 1
Facebook