Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Մենք թերթեցինք Հայոց պատմության թերևս վերջին էջը». Ալեքսանդր Քանանյան

03:05, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
«Մենք թերթեցինք Հայոց պատմության թերևս վերջին էջը». Ալեքսանդր Քանանյան

Քարվաճառում բնակվող քաղաքագետ, ծնունդով թիֆլիսեցի Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի բարեկամներ։ Սահմանափակ չափով՝ հարկաւ վերադառնում եմ ցանց՝ հայրենազրկուած եւ անասելի վիշտն ի սրտի․․․: Քարվաճառի լեռներում՝ իմ լուսաւոր տանը կիզակիտաբար պարփակուած էին իմ բոլոր անձնական եւ ազգային երազանքները՝ պատմական այս փուլում ինքնշխան եւ կենսունակ Հայոց պետականութիւնը կերտելու տեսիլքը։ Տեղի է ունեցել սոսկալի ազգային արհաւիրք, որի հետեւանքների պատմական տարողութիւնն ու անշրջելիութիւնը դեռ շատ քչերն են գիտակցում․․․ Հազարամեայ պետականազուրկ ստրկութեամբ պայմանաւորուած արատներն անկախութեան երեք տասնամեակների ընթացքում չկարողացանք յաղթահարել, ուստի եւ եկել է հատուցման պահը․․․: Մենք թերթեցինք Հայոց պատմութեան թերեւս վերջին էջը: Այժմ պէտք է մեկնարկի «Հայոց տապան» նախագիծը՝ գալիք վերահաս արհաւիրքներին դիմագրաւելու եւ աշխարհի երեսից իսպառ չվերանալու համար։ Որպէսզի մի աւր՝ թերեւս հարեւրամեակներ անց վերստին յառնենք ամեհի եւ հայրենատէր մտքի ու բազկի զաւրութեամբ»։

| | |
3338 | 0
Facebook