Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Արդյոք պատրաստվո՞ւմ եք արտահերթ ընտրությունների` նախանշված ժամկետում»․ Ա․ Բաբաջանյանը՝ վարչապետին

17:00, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
«Արդյոք պատրաստվո՞ւմ եք արտահերթ ընտրությունների` նախանշված ժամկետում»․ Ա․ Բաբաջանյանը՝ վարչապետին

Պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցը վերաբերում էր ՀՀ վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզին: Նա հետաքրքրվեց` նախանշված ժամկետում աշխատանքները կատարելուց հետո պատրաստվո՞ւմ է արդյոք արտահերթ ընտրությունների, կառավարության կառուցվածքային ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենալու և արդյո՞ք նրա քաղաքական թիմն ունի վստահության անհրաժեշտ պաշար` փոփոխություններն իրականացնելու համար: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Հրապարակված ճանապարհային քարտեզի վերաբերյալ ավելացնելու ոչինչ չունեմ. գրված է, որ մեզ համար առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունը, անվտանգությունը, երաշխավորությունը, որ իշխանություն ձևավորելու ժողովրդի հնարավորության ու իրավունքին ոչինչ չի սպառնում: Երկրորդ ուղղությունը` պատերազմի հետևանքների վերացումն է, ու վեց ամիս հետո կամփոփենք կատարված աշխատանքները և ըստ այդմ, կորոշենք հետագա անելիքները: Ինչ վերաբերում է հարցի մնացած հատվածին, աշխարհում, կամ առնվազն ասեմ` ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության»: Բաբաջանյանը հետաքրքրվեց` արդյոք պատկերացնո՞ւմ է Ազգային համաձայնության կառավարության ստեղծում, որը ևս կարող է երկրում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում գտնելու ճանապարհներից մեկը լինել: Վարչապետն ասաց, որ այս պահին կառուցվածքային փոփոխություն չի քննարկվում:

| | |
4838 | 0
Facebook