Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հիմնադրամին ուղղված միջոցների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը»․ Մհեր Գրիգորյան

16:45, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
«Հիմնադրամին ուղղված միջոցների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը»․ Մհեր Գրիգորյան

Պատգամավոր Արթուր Մանուկյանի հարցը վերաբերում էր Համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարներին: Քաղաքացիները հետաքրքրվում են` գումաներն ի վերջո ծառայեցի՞ն նպատակին: «Հիմնադրամի միջոցների մի մասը դեռևս ծախսված չէ, մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը»,- պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Այս իրավիճակում, մասնավորապես սկզբնական ընթացքում, ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերն ու ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս հասկանալի է, որ անցած 40-45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվություններ որոշելն ամենակարևոր հարցն է, ու ըստ այդմ` առողջապահական, սոցիալական ու ենթակառուցվածքային բնույթի ծախսերը որոշեցինք քննարկել միասին ու իրականացնել համագործակցելով»,- հավելեց նա:

14316 | 2
Facebook