Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

«Մեր կարգավիճակը կասկածյալի կարգավիճակից դարձավ մեղադրյալի». Արա Պապյան

14:15, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
«Մեր կարգավիճակը կասկածյալի կարգավիճակից դարձավ մեղադրյալի». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի տեղեկություն

Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում, հարկադրված եմ տալ որոշակի հստակեցում. այսօր (18.11.2020թ.) ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մեր կարգավիճակը փոխվեց՝ կասկածյալի կարգավիճակից այն դարձավ մեղադրյալի կարգավիճակ:

Հիշեցնեմ, որ Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով, այն է «օրենքի սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը»»:

| | |
3096 | 0
Facebook