Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բանակն օգտագործվելու է ներքաղաքական ճղճիմ նպատակների համար». Նարեկ Սամսոնյան

13:15, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
«Բանակն օգտագործվելու է ներքաղաքական ճղճիմ նպատակների համար». Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավաճանի հրամանով կանոնավոր բանակն օգտագործվելու է ներքաղաքական ճղճիմ նպատակների համար:
     Ըստ տեղեկությունների` այսօր ի աջակցություն Դավաճանի կազմակերպվող «հանրահավաքին» մասնակցելու համար ՀՀ տարբեր զորամասերից հրապարակ են բերվելու կանոնավոր բանակի ժամկետային զինծառայողներ: Մասնավորապես խոսակցություններ են գնում, որ Լուսակերտի գնդից 6-8 ավտոբուսով զինվորներ են տեղափոխվել Երևան այդ պատճառով: Սա հերթական դավաճանական հանցագործությունն է, որի համար պատասխանատվության են ենթարկվելու բոլորը` հոգեխանգարված Դավաճանից մինչև քավության նոխազի ճանապարհը բռնած տոնոյան դավիթ ու ԳՇ պետ:
     ԱԱԾ և ՀՀ Ոստիկանություն հետո չասեք «մենք չգիտեինք, չէինք կարող ոչինչ անել» ու նմանատիպ կռուտիտներ. սա չկասեցնելու համար դուք էլ եք պատասխան տալու»:

| | |
2369 | 2
Facebook